ԿԲ-ն ամփոփել է «Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների» մրցույթի արդյունքները. շահել է 7 ուսանող

defaultՀՀ կենտրոնական բանկում ամփոփվել են ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի հերթական մրցույթի արդյունքները:

Մրցույթին մասնակցելու նպատակով հետազոտական-վերլուծական աշխատանք էին ներկայացրել Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի, Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Տնտեսագիտության մագիստրոս» ծրագրի 50 ուսանող:Մրցույթի վերջնական փուլին մասնակցեց 20 ուսանող, որոնց աշխատանքները գնահատելով, ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ սահմանեց 7 ուսանողի՝ Ռուզաննա Թադեւոսյանի (Արցախի պետական համալսարան), Աննա Բարսեղյանի (Երեւանի պետական համալսարան), Լուսինե Դավթյանի (Երեւանի պետական համալսարան), Շուշանիկ Գյոլչանյանի (Երեւանի պետական համալսարան), Անժելա Պապիկյանի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ), Վահագն Հարությունյանի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Էրիկ Վարդանյանի (Հայաստանի ամերիկյան համալսարան) համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *