«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 10-ին, երբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվեց Վարդան Հարությունյանը, լրագրողների հետ իր առաջին «բլից հանդիպման» ժամանակ հայտարարեց, թե համակարգում ինքն է խաղի կանոններ սահմանելու այսուհետ:
«Ժողովուրդ» օրաթերթին ՊԵԿ աղբյուրներից հայտնի դարձավ, որ «աշխատանքային-դաստիարակչական» մի քանի խորհրդակցություն է նա անցկացրել համակարգում, որի ընթացքում կտրուկ հայտարարել է փող վերցնելու սովորույթը համակարգից հանելու անհրաժեշտության մասին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՊԵԿ Արաբկիրի բաժնի վերահսկող աշխատակիցներից 3 հոգի օրերս հեռացվել են, սակայն նրանց վերադասին ներքին անվտանգության պետը «ներել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում