Քաբուլում թալիբները պատգամավորի տան վրա են հարձակվել

defaultԱֆղանստանի մայրաքաղաքում թալիբները հարձակվել են պատգամավորի տան վրա: Արդյունքում քաղաքի արեւմտյան շրջանում փոխհրաձգություն է սկսվել զինյալների եւ անվտանգության ուժերի միջեւ: Այս մասին գրում է Սինհուան:

«Հոշալ Մին շրջանում Հիլմենդ գավառի ներկայացուցիչ Մալիմ Միր Վալիի տունը հարձակման է ենթարկվել: Քաբուլի ոստիկանությունն արձագանքել է հարձակմանը»,- հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչը՝ հավելելով, որ հարձակվողները երկուսը կամ երեքն են եղել:

 Ականատեսները երեք պայթյուն են լսել: Հարձակումից առաջ բնակարանում նահանգի անվտանգության սպաների եւ տեղի ավագանու նիստ է անցկացվել: Ոստիկանության աղբյուրը զոհերի մասին հստակ տվյալներ չի ներկայացրել, բայց նշել է, որ, հավանաբար, զոհեր կան խաղաղ բնակիչների եւ անվտանգության ուժերի շրջանում:

Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն էլ՝ հարձակման արդյունքում չորս բնակիչ եւ մեկ զինյալ է զոհվել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *