«Ղարաբաղ Տելեկոմը» փետրվարի 1-ից կնվազեցնի սակագները. հայտն արդեն հաստատվել է

defaultԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, իր հերթական նիստում քննարկվել եւ ընդունվել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սակագների նվազեցման մասին հայտի վերաբերյալ որոշումը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ներկայացրած հայտի համաձայն՝ Հանձնաժողովին առաջարկվել է վերանայել եւ նվազեցնել էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի թվային ֆիքսված, թվային անլար եւ շարժական կապի մի շարք սակագներ:

 Մասնավորապես, շարժական կապի նոր սակագների նախագծերը վերաբերում են հետվճարային կապի բաժանորդավճարներին, բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային հեռախոսակապով ԼՂՀ տարածքում իրականացվող ներցանցային զանգերի րոպեավճարներին, ինչպես նաեւ դեպի ՀՀ ֆիքսված եւ բջջային ցանցեր իրականացվող զանգերի րոպեավճարներին:

Այսպիսով՝ դեպի Ղարաբաղ Տելեկոմի բջջային ցանց զանգերը կլինեն 26 դրամ՝ գործող 28,99 դրամի փոխարեն, դեպի ՂՏ անշարժ ցանց՝ 26 դրամ՝ գործող 28,99 դրամի փոխարեն, դեպի ՀՀ բջջային ցանց՝ 36 դրամ՝ գործող 39,99 դրամի փոխարեն, դեպի ՀՀ անշարժ ցանց՝ 34 դրամ՝ գործող 38-ի փոխարեն: Նվազել է նաեւ հետվճարային քարտերի համար բաժանորդավճարը՝ գործող 1200 դրամի փոխարեն դառնալով 1000 դրամ:

Փոփոխվել են կանխավճարային քարտերով սակագները: Մասնավորապես, դեպի ՂՏ բջջային ցանց րոպեավճարը կկազմի 31.5 դրամ՝ գործող 34,99 դրամի փոխարեն, դեպի ՂՏ անշարժ ցանց՝ 31.5 դրամ՝ գործող 34,99 դրամի փոխարեն, դեպի ՀՀ բջջային ցանց՝ 45 դրամ՝ 49,99 դրամի փոխարեն: ԼՂՀ բջջային կանխավճարային համարներից դեպի ՀՀ անշարժ ցանց կատարված զանգի գինը կլինի 40 դրամ՝ գործող 44,99 դրամի փոխարեն:

Անշարժ հեռախոսակապը՝ 1001 րոպեից մինչեւ 1500 րոպե կլինի 5 դրամ՝ գործող 7 դրամի փոխարեն, 1501 րոպեից ավելը՝ 5 դրամ՝ գործող 9 դրամի փոխարեն:

Անշարժ ցանցից դեպի բջջային ցանց կատարած զանգերը դեպի ԼՂՀ բջջային ցանց կլինի 26 դրամ՝ գործող 28,99 դրամի փոխարեն, դեպի Հայաստանի Հանրապետության բջջային ցանց՝ 36 դրամ՝ գործող 39,99 դրամի փոխարեն: Անշարժ ցանցից դեպի ԼՂՀ անշարժ ցանց (միջշրջանային) կլինի 18 դրամ՝ գործող 19,99 դրամի փոխարեն, դեպի ՀՀ անշարժ ցանց՝ 22 դրամ գործող՝ 24,99 դրամի փոխարեն:

Զանգեր շրջանների, այդ թվում Ստեփանակերտի միջեւ (անլար ֆիքսված միջերես համակարգով հեռախոսակապ) սահմանված 250 րոպեն անցնելուց հետո կլինի 18 դրամ՝ գործող 20 դրամի փոխարեն, դեպի ՂՏ բջջային ցանց՝ 26 դրամ՝ 29 դրամի փոխարեն, դեպի ՀՀ բջջային ցանց՝ 36 դրամ՝ 40 դրամի փոխարեն եւ դեպի ՀՀ ֆիքսված ցանց՝ 22 դրամ՝ գործող 25 դրամի փոխարեն:

Ընդհանուր առմամբ, «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ներկայացրած հայտի համաձայն, ընկերության կողմից սահմնաված սակագները միջին հաշվարկով նվազելու են 13,5 տոկոսով:

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը, անդրադառնալով սակագների սպասվող նվազեցմանը, նշել է, որ ընկերությունը փորձում է այնպես անել, որ ծառայությունները հասանելի լինեն բոլորին: Նրա խոսքով, 2017 թվականին սպասվում են նոր փաթեթենր, որոնք ավելի մատչելի կդարձնեն ընկերության ծառայությունները:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *