Ոստիկաններին հարվածելու մեջ մեղադրվողներից 2-ն ազատ արձակվեցին, 2-ը կմնան անազատության մեջ

defaultԵրեւանի Խորենացի փողոցում հուլիսի 20-ին ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվողներ Ալբերտ Ավագյանն ու Նարեկ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, դատարանի դահլիճից ազատ են արձակվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Սարգսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նա նշեց, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել ոստիկանների նկատմամբ բռնությւոն կիրառելու մեջ  մեղադրվող 4 ամբաստանյալներին՝ Հայկ Հովհաննիսյանին, Արման Մխիթարյանին, Նարեկ Սարգսյանին եւ Ալբերտ Ավագյանին եւ դատապարտել 3 տարվա ազատազրկման: Սակայն, Նարեկ Սարգսյանի եւ Ալբերտ Ավագյանի պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում է  կայացրել եւ նրանց ազատ արձակել դատարանի դահլիճից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանն իրենց առաջադրված մեղադրանքն ընդունել են եւ զղջացել են իրենց կատարած արարքի համար:

 Ըստ մեղադրանքի՝  Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանը  2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած, բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *