Իգուաին. Պատմության լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդոն է

74230Թուրինի «Յուվենտուսի» եւ Արգենտինայի հավաքականի ռմբարկու Գոնսալո Իգուաինը պատմության լավագույն ֆուտբոլիստ է համարում բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոյին:

«Մանուկ հասակում հաճախ էի դիում Իտալիայի առաջնության խաղերը: Իտալիայում հանդես էին գալիս Տրեզեգեի, Բատիստուտայի, Կրեսպոյի եւ Մոնտելայի պես հրաշալի հարձակվողներ: Բացի այդ, այնտեղ էր խաղում նաեւ բրազիլացի Ռոնալդոն: Նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է»,- Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողի խոսքը փոխանցում է Marca-ն:

 Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իգուաինը մասնակցել է 17 խաղի եւ խփել 10 գոլ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *