Տու-154-ի կործանման վայրում մինչ օրս հայտնաբերվել է 12 դի

2411489781482818538Սև ծովում Տու-154 ռազմական օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է 12 դի ու մարմինների 156 մաս, հայտնում է ria.ru-ն՝ ուժային կառույցներում աղբյուրին հղումով:

«Լույս երեքշաբթի ժամը 03:00-ին օդանավի ընկնելու վայրում հայտնաբերվել է ևս 1 դի, ըստ այդմ՝ հայտնաբերված դիերի ընդհանուր թիվը հասել է 12-ի»,- մանրամասնել է աղբյուրը:

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մարմինների մնացորդներն ինքնաթիռներով տեղափոխվում են Մոսկվա՝ գենետիկ փորձաքննության անցկացման համար:

Բացի այդ, ափից մոտ 1.800 մ հեռավորության վրա փրկարարները գտել են օդանավի ֆյուզելյաժի, շարժիչի ու պոչային հատվածների բեկորները, որոնց մի մասն արդեն ցամաք է հանվել:

Տու-154-ի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել է ու շուտով ցամաք կհանվի:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *