Կրասարում հողին են հանձնել Սպիտակում տանը մահացած հայտնաբերված մորն ու աղջիկներին

defaultՍպիտակում նախնական տվյալներով դեկտեմբերի 19-ին երեխաներին խեղդամահ անելուց հետո ինքնասպան եղած կնոջն ու երեխաներին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հուղարկավորել են Շիրակի մարզի Կրասար գյուղում: NEWS.am-ին Կրասարի բնակիչներից մեկը պատմեց, որ 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին ու նրա երկու անչափահաս աղջիկներին հհողին են հանձնել գյուղի գերեզմանատանը. «Երեքին էլ միասին են թաղել: Հուղարկավորությանը ներկա էին Մարինե երկու եղբայրները, քույրն ու հայրը, իսկ ամուսնու կողմից միայն՝ տալերը»:

Համագյուղացու խոսքով՝ Մարինե Հովհաննիսյանը 8 տարի առաջ էր ամուսնացել Լոռու մարզի Հարթագյուղում եւ տեղափոխվել այնտեղ ապրելու, սակայն, մի քանի տարի անց ամուսնալուծվել է. «Շատ լավ, լուրջ կրթությամբ խելացի աղջիկ էր՝ լավ վարքագծով: Մինչեւ ամուսնանալը գյուղի քիմիայի մասնագետն էր: Ասում են՝ հոգեկան խնդիրներ է ունեցել, բայց եթե ունենար, ո՞վ թույլ կտար, որ նա դպրոց մտնի եւ երեխանրին դաս տա….»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Սպիտակի Այգեստան փողոցի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերել են տանտիրուհու՝ 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի դին՝  կախված վիճակում: Քիչ անց բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են նրա երկու երեխաներին մահացած։ Երեխաները 5 եւ 7 տարեկան են։

Նախնական տեղեկություններով կինն իր երկու երեխաներին քնած ժամանակ խեղդամահ է արել: Փորձաքննությամբ պարզվել է, որ երկու մանկահասակ երեխաներին կոշտ առարկայով խեղդել են:

Նշենք, որ Մարինեն իր երկու երեխաների հետ մեկ տարի առաջ էր Լոռու մարզի Հարթագյուղ գյուղից տեղափոխվել Սպիտակ: Իր 5 եւ 7 տարեկան աղջիկների հետ վարձով էր ապրում Սպիտակի բնակարանում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *