«Փաստ». Զգուշացեք նախընտրական մթերք–ընտրակաշառքներից. դրանք ժամկետանց են

timthumb«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես նախորդ գրեթե բոլոր ընտրություններին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին նույնպես սպասվում են ընտրակաշառքներ ոչ միայն դրամի տեսքով: Ոմանք բնամթերքի տեսքով ընտրակաշառքը նույնիսկ ավելի անշառ ու ցիվիլ են համարում:

Բայց մի ընդհանուր վտանգ կա: Որպես կանոն որոշ շուստրի գործարարներ ընտրությունների խառն օրերին բնամթերքի տեսքով ընտրակաշառք տալիս, մարդկանց բաժանում են ժամկետանց ապրանքներ, որոնք ժամանակին չեն կարողացել իրացնել:

«Փաստի» տեղեկություններով’ Սևանում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ընտրություններին մասնակցող Հացթուխ Աշոտը օրերս ալյուր է բաժանելու ընտրողներին:

Խնդիրն այն է, որ այդ ալյուրը, մեր տեղեկություններով, անպիտան է’ ժամկետանց: Զգույշ եղեք»:

 

Շարունակությունը’ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *