ՄԱԿ-ում քննդադատել են ներգաղթի մասին Թրամփի նոր հրամանագիրը

timthumb (11)ՄԱԿ-ի՝ փախստականների իրավունքների գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին անհանգստացած է փախստականների վերաբնակեցման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագրի առթիվ: Այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության նորությունների կենտրոնը:

«Փախստականները սովորական մարդիկ են, որոնք հարկադրված են փրկվել պատերազմներից եւ հետապնդումներից: Նրանք պաշտպանության եւ օգնության խիստ կարիք ունեն»,- մեջբերում է Գրանդիի խոսքը ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահի նոր որոշումը, նույնիսկ ժամանակավոր, սոսկ կսաստկացնի նրանց տառապանքներն, ում այն վերաբերում է:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թրամփը 120 օրով դադարեցրել է փախստականների ընդունումը եւ իր վարչակազմին հանձնարարել է այդ ժամկետում վերանայել Միացյալ Նահանգներում փախստականի կարգավիճակի տրամադրման ընթացակարգը:
Փաստաթղթում նշված է, որ 120 օրվա ընթացքում պետքարտուղարը ներքին անվտանգության նախարարի հետ, ազգային հետախուզության տնօրենի հետ կոնսուլտացիաներից հետո, պետք է վերանայեն գոյություն ունեցող կանոնները եւ որոշեն, թե դրանք վնաս չեն հասցնում արդյոք ԱՄՆ-ի անվտանգությանը:

Հրամանագրում ընդգծված է, որ նոր կանոնները չեն վերաբերի նրանց, ովքեր արդեն փախստականի կարգավիճակի տրամադրման դիմում են տվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *