Քվեբեկում շուրջ 50 ավտոմեքենաներ են բախվել ձյան առատ տեղումների պատճառով

timthumb (5)Կանադայի Քվեբեկի նահանգի Մեգոգ քաղաքից ոչ հեռու շուրջ 50 ավտոմոբիլներ են բախվել ձյան սաստիկ տեղումների պատճառով: Մարտի 14-ին այս մասին հայտնել է CBC հեռուստաալիքը:

Ոստիկանության տվյալներով՝ զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով Մեգոգի հիվանդանոց են տեղափոխվել բազմաթիվ տուժածներ, բայց նրանց ստույգ թիվն առայժմ չի ճշտվում: Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի զոհվել:

Վթարի պատճառ են դարձել եղանակային պայմանները. գործնականում զրոյական տեսանելիությունը ձյան սաստիկ տեղումների պատճառով:

Հարեւան Օնտարիոյի նահանգում մարտի 14-ին նույնպես տեղի է ունեցել զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահար շուրջ 30 ավտոմոբիլների մասնակցությամբ: Ըստ որում թափվել են թունավոր նյութեր, որոնք փոխադրում էր վթարի ենթարկված բեռնատարներից մեկը: Դրա հետեւանքով մեկ մարդ զոհվել է եւ 29-ը՝ վիրավորվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *