Օբաման արգելել է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ

original_5b56c849611b522a07d74e18240c0276ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենք 2017 ֆինանսական տարում պաշտպանական ծախսերի մասին, որը սահմանափակում է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ և նախատեսում զենքի մատակարարումներ սիրիական ընդդիմությանը։

Փաստաթուղթը մասնավորապես արգելում է ԱՄՆ ՊՆ-ին 2017 ֆինանսական տարում միջոցներ հատկացնել Մոսկվայի հետ ռազմական համագործակցությանը մինչ այն պահը, քանի դեռ Պենտագոնը Պետդեպի հետ համաձայնությամբ չի ծանուցել Կոնգրեսին այն մասին, որ Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի տարածքների օկուպացումը և ագրեսիվ գործողությունները, որոնք սպառնում են Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի անդամների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Առանձին ամրագրված է արգելք «ցանկացած գործողությունների» ֆինանսավորման վրա, որոնք ճանաչում են Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանութունը։ Բացառություն կարող են լինել միայն այն դեպքերը, որոնք կապված են ԱՄՆ ազգային անվտանգության հետ։

Փաստաթուղթը նաև նախատեսում է 4.3 մլրդ դոլար հատկացնում «Ռուսաստանի զսպման» համար։ Այդ միջոցները կուղղվեն «քաղաքական, տնտեսական և հրապարակային դիվանագիտությանը», ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների և Եվրոպայում ու Ասիայում ԱՄՆ այլ գործընկերների ռազմական աջակցությանը։

Բացի այդ, փաստաթուղը կանոնակարգում է շարժական զինիթահրթիռային համալիրների և այլ սպառազինության մատակարարումները սիրիական ընդդիմությանը։ Ռազմական օգնության տրամադրման համար պետքարտուղարն ու պաշտպանության նախարարը պարտավոր են տեղեկացնել Կոնգրեսին և ստանալ նրա հավանությունը

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *