Հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և ենթափողային նռնականետ

timthumbՄարտի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:

Առաջնային գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և ենթափողային նռնականետ’ արձակելով 2 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատարր վերահսկողությունն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *