«Ծառուկյան» դաշինքի եզրափակիչ հանդիպումը Երևանում

timthumbՀայաստանի մարզերով շրջելուց և ընտրողների հետ հանդիպելուց հետո նախընտրական քարոզարշավի շրջանակում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցավ Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում:

«Աշխարհի տարբեր երկրներից հյուրեր եկան Հայաստան, ծանոթացան իմ թիմին և հիացմունքով հեռացան Հայաստանից՝ իրենց աջակցությունը հայտնելով «Ծառուկյան» դաշինքին: Ոչ միայն հայաստանցիներն, այլև ամբողջ աշխարհը տեսավ ձեր հավատն ու վստահությունը, ուստի, ինձ համար հստակ է մի բան՝ մենք հաղթելու ենք, այլ ելք չկա»,- նշեց ԲՀԿ առաջնորդը՝ նորից շեշտելով, որ անելու է ամեն բան՝ ժողովրդի կողմից իրեն տրված քվեն, վստահությունը չփոշիացնելու համար:

«Տեսնելով այս անվերապահ վստահությունը և տեսնելով, որ հաղթելու ենք, իմ գործընկերները զանգահարեցին ու տեղեկացրեցին, որ պատրաստ են «Ծառուկյան» դաշինքի առաջնահերթ 15 կետերի լուծման համար ներդրումներ կատարել: Ես դեռ չեմ դիմել իրենց, բայց իրենք պատրաստակամ են 15 մլրդ դոլար ներդրում կատարելու երկրում: Ես իրոք փշաքաղվել եմ: Դա գալիս է այն ճիշտ պահվածքից ու հարգանքից, որ ես ունեմ ու նաև այն վստահությունից, որ տեսել են ժողովրդի կողմից մեր հանդեպ»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *