Ողջունելի կլինի Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի՝ դաշինքով ներկայանալը. տնտեսագետ Վարդան Բոստանջյան

timthumb (40)Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ եթե գործարարներ Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը որոշեն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեկ միասնական դաշինքով մասնակցել, ապա դա ողջունելի համագործակցություն կլինի:

«Ինքս Խաչատուր Սուքիասյանի հետ եղել եմ պատգամավոր և գիտեմ, որ նա մեր տնտեսական քաղաքականության ձևավորման և տնտեսական ոլորտի հարաբերությունների կանոնակարգման առումով՝ բավականաչափ ավանդ ունի: Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյան-Խաչատուր Սուքիասյան միության պարագայում գործունեությունն ավելի արգասաբեր ու արդյունավետ կլինի»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Տնտեսագետը նշեց՝ շուկայական հարաբերությունները մեզ մոտ երկար պատմություն չունեն և առնվազն 25 տարի է, որ մենք տնտեսության մեջ կառավարման կենտրոնացված համակարգից անցանք ազատական հարաբերությունների. «Այս պարագայում՝ մի փոքր շուտ կամ ուշ սկսելը հարցի փոքր կողմն է, հարցի ավելի մեծ կողմն այն է, որ անցած ժամանակներում ցանկացած ոլորտում նրանց ձեռնարկած գործունեությունը եղել է արդյունավետ և երկուսն էլ, գործունեության կազմակերպման առումով, ունեն ժամանակակից շուկայական հարաբերություններին բնորոշ մոտեցումներ: Ահա այս հանագամանքներով է պայմանավորված նրանց գործունեության արդյունքները»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *