Թուրքիայի կառավարությունը վավերացրել է «Թուրքական հոսքի» վերաբերյալ համաձայնագիրը

2016-08-10-21-06-47103748Թուրքիայի կառավարությունը վավերացրել է «Թուրքական հոսքի» վերաբերյալ Ռուսաստանի հետ համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է թուրքական Resmi Gazete-ը։

Ավելի վաղ այդ համաձայնագրին հավանություն էին տվել խորհրդարանն ու Թուրքիայի նախագահը։

Ռուսաստանի կառավարությունը դեկտեմբերի 16-ի նիստում նույնպես հավանություն էր տվել «Թուրքական հոսք» գազատարի նախագծով Թուրքիայի կառավարության հետ համաձայնագրի վավերացմանը։

Ռուսաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին ստորագրել էին «Թուրքական հոսք» նախագծի շուրջ միջկառավարական համաձայնագիր։ Փաստաթուղթը նախատեսում է Սև ծովի ընդերքով գազատարի երկու ճյուղի շինարարություն՝ յուրաքանչյուրը 15.75 մլրդ խորանարդ մետր գազ հզորությամբ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *