Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործում խոչընդոտներ են ծագել. Արփինե Հովհաննիսյան

defaultՀրաչյա Հարությունյանի հարցը այս պահին ՌԴ իրավասու մարմինների գործունեության ոլորտում է։ Այս մասին դեկտեմբերի 22-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ արդարադատության նախարարությունը պարբերաբար ռուսական կողմին հարցումներ է ուղարկում այդ գործով։ «Բայց որքանով ես եմ տեղյակ, նրա դեմ քաղաքացիական հայցեր կան, եւ կոնվենցիոն հիմքերի տեսանկյունից դա դիտարկվում է որպես Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու խոչընդոտ։ Այս հանգամանքը պարզվեց 2016-ի առաջին ամիսներին»,– նշեց Հովհաննիսյանը։

 Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ հարցը ՌԴ լիազոր մարմինների գործունեության ոլորտում է։ «Մենք վստահեցումներ ենք ստացել, որ պատրաստվում է փաստաթղթերի փաթեթ, եւ դրան հիմնական մասը վերաբերում է արտահանձնմանը»,– ասաց նախարարը։

Ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանը հայտնել էր, որ Հրաչյա Հարությունյանը, որը ՌԴ–ում 18 մարդու կյանք խլած ավտովթարի գործով մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 6 տարվա եւ 9  ամսվա ազատազրկման, հայկական կողմին կհանձնվի 2016–ին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *