Աբիժնիկությունը տղամարդուն վայել երևույթ չէ

maxresdefault

Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Գաբրիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Նորություն չէ, որ Ծառուկյանի հնարավոր վերադարձը շատերի սրտով չէ, ու ոմանք արդեն իսկ սկսել են իրենց «անհանգստությունը» հայտնել անխուսափելի դարձած իրողության հետ կապված: Բայց մի բան է երբ այս կամ այն քաղաքական գործիչն է անհանգստանում Ծառուկյանի վերադարձով (սեփական քաղաքական կարիերայի հանդեպ ունեցած վախից դրդված), և բոլորովին այլ բան, երբ դա անում է, ասենք, «արվեստագետ»:

Թե հատկապես ինչով է պայմանավորված Պեպանյանի թերահավատությունը ապագայի և, մասնավորապես, Ծառուկյանի հնարավոր վերադարձին անխուսափելիորեն հաջորդող փոփոխությունների հանդեպ, այնքան էլ դժվար չէ կռահել:

Մեզանում «աբիժնիկության» սինդրոմը բավական լայնորեն տարածված է, ու սա էլ, նեղված այն բանից, որ իրեն Կենտրոն հեռուստատեսությունն ազատել է աշխատանքից կամ աշխատավարձը չի բարձրացրել ժամանակին, որոշել է նման կերպ վրեժխնդիր լինել ու հիմա բավական անբռնազբոս կերպով սեփական մտքի «գոհարներով» է սկսել կիսվել բոլորի հետ:

Անկասկած,նման մարդկանց կարծիքը չի կարող չափորոշիչ դառնալ որևէ մեկի համար, քանի որ չտեսնել Պեպանյան Արծրունի հոռետեսության արմատներն, ուղղակի անհնար է. ի գիտություն Պեպանյանի՝ «աբիժնիկությունն» այնքան էլ տղամարդուն վայել երևույթ չէ…

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *