3-ամյա երեխային պատանդ վերցրած տղամարդը երկու վիրահատության է ենթարկվել

timthumb

Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդառած տղամարդը երկու վիրահատության է ենթարկվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի հիվանդանոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը:

Նա նշեց, որ դանակով վնասված է եղել Արգամ Հովիկյանի կրծքավանդակը՝ կարվել է ստոծանին, վիրահատվել է որովայնը:

«Կրծքավանդակն էր բացվել, ստոծանին ծակել-մտել էր որովայնի խոռոչ: Առաջին հերթին կրծքավանդակն է բացվել, մաքրվել և կատարվել է ստենդավորում: Երկրորդը՝ բացվել է որովայնը, արյունն է մաքրվել»,- ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ հիվանդը վիրահատություններից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Բժշկի խոսքով՝ Արգամ Հովիկյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, գիտակցությունը տեղն է, արհեստական շնչառական ապարատին միացված չէ:

Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզից Արմավիրի հիվանդանոց էր տեղափոխվել նաև մանկապարտեզում պատանդառված երեխան:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *