Արևմուտքն ուղղակի սպասում է, թե մեր վիզը ոլորելու ռուսական փորձն ինչով կավարտվի

0

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ռուսաստանը շտապում է լուծել իր խնդիրներն Ադրբեջանի հետ՝ վերականգնել այնտեղ ռազմական ներկայությունն ու իր վերահսկողության տակ առնել պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական, տնտեսական ու արտաքին քաղաքական ռեսուրսները: ՄԽ անդամ մյուս երկրներն ու, հատկապես, համանախագահողներն առայժմ առավելապես հեռակա դիտորդի կարգավիճակով հետևում են Ռուսաստանի գործողություններին: Պաշտոնական Մոսկվայի ընտրած ուղին ենթադրում է, որ իր համար մեծ կարևորություն ունեցող այս հարցը հնարավոր է լուծել Արցախի տարածքի երկու երրորդն Ադրբեջանին հանձնելու միջոցով և այս իրավիճակում կամ հայկական կողմերը կընդվզեն ու դեմ կգնան Կրեմլին, կամ էլ կհամակերպվեն ու կհանձնեն տարածքները, ինչից հետո շատ չանցաց Ռուսաստանը, միևնույն է, դուրս կմղվի Ադրբեջանից: Այսինքն՝ Արևմուտքն ուղղակի սպասում է, թե մեր վիզը ոլորելու ռուսական փորձն ինչով կավարտվի, իսկ դրա արդյունքը ցանակացած պարագայում նրան ձեռնտու կլինի՝ Ռուսասաստանը դուրս կմղվի Հարավային Կովկասից: Պարզապես առաջին տարբերակով դա տեղի կունենա առանց մեզ համար անընդունելի տարածքային կորուստների:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *