Գորայք-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել տրանսպորտային պատահար. կա 2 զոհ

0

Գորայք-Սիսիան ավտոճանապարհին նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել տրանսպորտային պատահար: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, նոյեմբերի 2-ին, ժամը 06.57-ին, ահազանգ է ստացվել, որ Գորայք-Սիսիան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպqի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորայք հատվածի 9-րդ կմ-ին «Mitsubishi Grandis» մակնիշի (վարորդ՝ Կ. Մ.) 35 AG 494 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Թ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Մ.-ի և Ս. Մ.-ի դիերը: Փրկարարները հոսանքազրկել են մեքենան:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *