2017թ-ին սոցիալական պաշտպանության ոլորտին կհատկացվի 409 մլրդ դրամ. Ատոմ Ջանջուղազյան

0

ԱԺ-ում շարունակվում են 2017թ.-ի բյուջեի քննարկման աշխատանքները: Քննարկմանը ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվող ցուցանիշները, հայտարարեց, որ այն կազմում է բյուջեի ավելի քան 30%-ը:

«2017թ.-ին սոցիալական պաշտպանության ոլորտին կհատկացվի 409 մլրդ դրամ, որը կազմում է բյուջեի 30,1 %-ը, և ՀՆԱ-ի՝ 7,6%-ը»,- ասաց նա:

Ծախսային ծրագրային առանձնահատկությունը, ըստ Ջանջուղազյանի, այն է, որ պետական իշխանության մարմինների համար նախատեսված գումարները կարող են կազմել բյուջեի չնչին մասը: «Կիրառվել է նույն մոտեցումը, ինչ պետական իշխանության մյուս մարմինների դեպքում, այսինքն՝ հատկացումները կազմում են այնքան, որ հնարավոր լինի նախագծված գործառույթները կազմակերպել»,- ասաց նա:

Փոխնախարարը հատարարեց նաև, որ կենսաթոշակների և թոշակների հատկացման համար նախատեսված է 248,4 մլրդ դրամ:

«Այստեղ շեղում կլինի այն տրամաբանությունից, որը դրված է հաշվարկների հիմքում, եթե միջինացված ցուցանիշ հրապարակեմ, ապա հաշվի առնելով կենսաթոշակառուների և թոշակառուների թիվը, որը կազմում է 451 900 մարդ, միջին ցուցանիշը կկազմի շուրջ 42.000 դրամ»,- ասաց նա:

Պաշտոնյայի խոսքով՝ տարբեր նպաստների համար նախատեսվում է տրամադրել 79 մլրդ դրամ, իսկ ընդհանուր նպաստառուների թիվը 225.300 է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *