«Դեպի Ռիո». Հայաստանի հաշվին՝ ևս 4 մեդալ

0Անապայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ, որոնցից երեքը՝ բրոնզե և մեկն՝ արծաթե: «Կենտրոն» հեռուստաընկերության «Դեպի Ռիո» հաղորդաշարը շարունակում է անդրադառնալ մեր մարզիկների հերթական հաղթանակներին:

Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթելով բոլոր մրցակիցներին՝ դուրս է եկել եզրափակիչ և միայն եզրափակչում պարտվելով ռուս մարզիկին, նվաճել է արծաթե մեդալ: Իսկ ահա 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հայրենիք կվերադառնան բրոնզե պարգևներով:

Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր 9 մարզիկ՝ 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 81 կգ քաշային Սոս Քոչարյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *