Ովքե՞ր են կանգնած գնաճի հետևում. Փաշինյանի նոր օրակարգը

timthumb (7)

Վերջին երկու օրերի ընթացքում վարչապետ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է հատկապես գյուղատնտեսական շուկայում արձանագրված գնաճը: Չմայած այն հանգամանքին, որ գնաճի մասին ահազանգվում էր ամիսներ առաջ, Փաշինյանն այսօր է որոշել գործնական քայլերի անցնել, ընդ որում՝ անձամբ՝ գուցե պայքարի վճռականությունն ընդգծելու նպատակով: Իրականում գնաճի խնդիրն այս պահին Փաշինյանի կառավարության առջև ծառացած թիվ մեկ խնդիրն է՝ այն պարզ պատճառով, որ սոցիալական լարվածության ցանկացած ալիք առաջին հերթին հարվածելու է հեղափոխական թիմին: Առանց այդ էլ այս օրերին արձանագրվում են բազմաթիվ երևույթներ, որոնք ինչ-որ տեղ հակասում են թավշյա հեղափոխության տրամաբանությանը և հանրությանը ցայտնոտային իրավիճակի մեջ դնում:

Փաշինյանի համար անչափ կարևոր է հեղափոխական էյֆորիան պահպանել առնվազն մինչև ընտրություններ, սակայն նոր իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ հարվածը քաղաքացու գրպանին՝ դրան որևէ կերպ չի նպաստելու: Մյուս կողմից, Փաշինյանը ցանկանում է հանրությանը ապացուցել, որ արձանագրված գնաճը նոր կառավարության ՝ մոնոպոլիաների դեմ պայքարում թերացման հետևանք չէ, այլ նախկին համակարգի մնացորդների սաբոտաժը՝ ընդդեմ նոր իշխանությունների: Պատահական չէ նաև, որ վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ է հիշատակվում այսպես կոչված ստվերային գյուղատնտեսությունը: Կառավարության նախորդ նիստում Փաշինյանը խոսեց ջրային մաֆիայից՝ իրավապահ մարմինների արձագանքն այս պարագայում երկար սպասեցնել չտվեց: Դժվար է իհարկե ասել, թե որքանով է նույն «Վեոլիա ջուր»-ը տեղավորվում «ջրային մաֆիա» հասկացության մեջ, սակայն այն, որ ջրային ոլորտում մենաշնորհ ունեցող ընկերությունն այս պահի դրությամբ միլլիարդների հասնող վնաս է պատճառել պետությանը՝ փաստ է: Իսկ ովքե՞ր են ներկայացնում, այսպես կոչված, ստվերային գյուղատնտեսությունը:

Օրինակ, բազմաթիվ են դեպքերը, երբ այս կամ այն համայնքի արտադրական տարածքներից մեկում, այսինքն` նախկին ֆերմայի տարածքում, հիմնվել է խաղողի այգի՝ մոտ 1000 քմ տարածքով, համայնքապետի եղբոր կողմից: Սա ստվերային գյուղատնտեսություն է, սակայն դրա ամենապրիմիտիվ դրսևորումը: Ինչևէ, մոտ ժամանակներում կարելի է ակնկալել, որ շատերը նաև այս ոլորտում դուրս կգան ստվերից: Սա այն դեպքն է, երբ իշխանության և ժողովրդի շահերը միանշանակ համընկնում են…

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *