Դեռ երբեք աշխատանքից հեռացված չեմ եղել. առաջին անգամ եմ բախվում այս խնդրին. Գվարդիոլա

9d7ed100ca74bc55f3a96efadec48264«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի բացառում, որ կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե թիմը շարունակի անհաջող ելույթները: «Ֆուտբոլում ոչինչ հարատև չէ: Պետք է անմիջապես հաղթես, իսկ եթե դա տեղի չի ունենում, խնդիրներ են ծագում: Իհարկե, ֆուտբոլային ակումբի կազմավորումն ու կազմակերպումը շատ ժամանակ է պահանջում, բայց մարզիչները պետք է հաղթեն, այլ կերպ՝ նրանց փոխարինող կգտնեն: Դեռ երբեք աշխատանքից հեռացված չեմ եղել և առաջին անգամ եմ բախվում այս խնդրին: Առաջին անգամ է, որ թիմս երկար ժամանակ չի հաղթում: Զգում եմ, որ ակումբի ղեկավարությունն ինձ վստահում է: Բայց իրականությունն այն է, որ մեզ հաղթանակներ են պետք: Ակումբի դիրքորոշումը կախված է արդյունքներից»,- FourFourTwo-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *