ԵՄ-ն կօգնի Կապանի քաղաքապետարանին մայթերի եզրաքարեր արտադրել վերամշակված պլաստիկ շշերից

default-23ԵՄ-ն Կապանի քաղաքապետարանին կօգնի մայթերի եզրաքարեր արտադրել վերամշակված կենցաղային պլաստիկից։ Ծրագիրը հաստատվել է ԵՄ տարածքային զարգացման պիլոտային ծրագրի դրամաշնորհային մրցույթի արդյունքներով։

Անհրաժեշտ գործարանի շինարարության համար հատկացվելու է ընդամենը 750 հազար եվրո, որից 510-ը ԵՄ դրամաշնորհն է լինելու, 127․5 հազարը՝ ՀՀ ազգային ֆինանսավորումը, իսկ 112․5 հազարը՝ Կապանի քաղաքապետարանի մասնակցությունը։

Ինչպես ավելի վաղ NEWS.am –ի թղթակցին հայտնել էր Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ծրագիրը նախատեսում է հավաքել պլաստիկ թափոններ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում։

Մարզային քաղաքներում մայթերը շատ վատ վիճակում են, իսկ դրանք հիմնովին նորոգելու համար քաղաքապետարանների բյուջեն բավարար միջոցներ չունի։ «Իսկ նոր սալիկներով մենք   ինքներս կկարողանանք անել այդ աշխատանքը։ Եթե ոչ կապիտալ, ապա ընթացիկ վերանորոգումը կանենք»,- ասել էր Հայրապետյանը։

Կապանի իշխանությունները արդեն երեք տարի է քաղաքային աղբից հավաքում են շշեր, փաթեթներ ու այլ կենցաղային պլաստիկ։ Հետո դրանք սեղմում են ու այդ վիճակում պահեստավորում։

Պինդ պլաստիկից (կենցաղային թափոնից) բացի նոր սալիկների համար կպահանջվի փափուկ, հատիկավոր պլաստիկ, նաեւ ավազ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *