Մեքսիկայի սենատը հավանություն է տվել մարիխուանայի օգտագործմանը

default-19Մեքսիկայի սենատը երեքշաբթի ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մարիխուանայի օգտագործումն օրինականացնելու մասով որոշումը հավանություն է ստացել 81 կողմ, 2 դեմ ձայնով»,– ասված է խորհրդարանի վերին պալատի Twitter–ի էջում։

Հիմա հարցը պետք է քննի պատգամավորների պալատը։

Սենատորների կողմից հավանություն ստացած նախաձեռնությունը նախատեսում է փոփոխություններ կատարել երկրի քրեա–դատավարական օրենսգրքում եւ առողջապահության մասին օրեքում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *