Լարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար. Շիրակի մարզում փակ ճանապարհներ կան

default-22Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 09.30-ի դրությամբ փակ են Վարդենյաց լեռնանցքը, Ամասիա-Գյումրի եւ Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Գյումրի, Գյումրի-Թալին, Գյումրի-Արագածավան ավտոճանապարհները:

Գիշերվա ժամերին եւ վաղ առավոտյան Լոռու, Տավուշի, Շիրակի, Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սեւան, Ճամբարակ, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Արագածում, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին եղել են տեղումներ ձյան տեսքով:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, տեղացած առատ ձյան, բքի եւ անբավարար տեսանելիության  պատճառով փակ են Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *