Հունաստանը քննարկում է ԵՏՄ–ի հետ համագործակցության ընդլայնումը

default-26Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով  գլխավոր քարտուղար Յորգոս Ցիպրասը Մոսկվայում է, որտեղ հանդիպել է ԵՏՄ գործկոմի պատվիրակության հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Ցիպրասը պատվիրակության հետ քննարկել է ԵՏՄ–ի եւ ԵՄ–ի միջեւ համագործակցությունը, ԵՏՄ անդամների հետ Հունաստանի առեւտրա–տնտեսական կապերի հետագա զարգացման հնարավորությունները, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի առաջիկա այցը Աթենք։

«Հատուկ ուշադրություն է դարձվել դեկտեմբերի 15-ին Սալոնիկում կայանալիք ռուս–հունական կապերի առեւտրա–տնտեսական պալատի գիտաժողովին, որտեղ ԵՏՀ աշխատակիցները կներկայացնեն Միության նպատակներն ու խնդիրները, ինչպես նաեւ ԵՏՄ անդամների հետ Հունաստանի համար գործնական հեռանկարները եւ հնարավորությունները»,– հայտնել են ԱԳՆ–ից։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *