Վհուկների որս կամ հերթական խայծը

59258_750_463Այսօր ՀՀ ազգային ժողովը իր համար ոչ բնորոշ միաձայնությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը: ընդունեց ՛՛Ապօրինի հարստացման քրեականացման մասին՛՛ օրինագիծը: Այն ենթադրում է,  որ քրեական պատասխանատվության՝ երեքից վեց տարվա ազատազրկման կենթարկվեն ապօրինի հարստացած՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձինք, որոնց գույքի ավելացումը կամ պարտավորությունների նվազումն էականորեն գերազանցում է նրանց օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Նախատեսվում է, որ այդ պաշտոնյաները որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կզրկվեն առավելագույնը երեք տարի ժամկետով, իսկ նրանց գույքը կբռնագրավվի:

Հայրենի խորհրդականների նախանձելի միաձայնությունը թերևս բխում է նրանից, որ մեր Հռոմի պապից էլ կաթոլիկ երեսփոխաններից և ոչ մեկը անգամ մտքով չի անցկացրել, որ սույն օրենքը օրերից մի օր կարող է կիրառվել նաև իր դեմ: Հասարակությանը իհարկե կարիք չկա ցույց տալու թե ովքեր են այս օրենքի պոտենցիալ ՛՛հաճախորդ՛՛ պաշտոնյաները:  Ժողովուրդը ամենից լավ է տեղյակ ով և ինչքան է իրենից հափշտակել, պարզապես մեր երկրում  ստեղծված ՛՛գեղեցիկ՛՛ ավանդույթի համաձայն ՝  ՛՛գողի տեղը բանտում է՛՛  բանաձևը չի գործում , իսկ ավելի հստակ՝ չի գործում հենց այն շրջանակների համար, որոնց դեմ պայքարելու համար էլ առաջ է քաշվել այս իրավական լուծումը:

Նրանում, որ մեր սուր մտքի տեր պաշտոնյաները լուծում կգտնեն ստեղծված անհարմար վիճակից շուտափույթ խույս տալու համար որևէ կասկած չի հարուցում, իսկ այ կասկածները, որ օրինագծի ընդունվելու պարագայում ժողովրդի հաշվին հարստացած գեթ մեկ նախկին կամ ներկա պաշտոնատար անձ պատասխանատվություն կկրի ՝ ավելի քան իրական են:

Ս.Խ.

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *