Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է 1900 կրակոց, կիրառել է `«CBD» եւ «Իստիգլալ»

default-21Դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութ/, արեւելյան /Մարտունի-Ակնա/ եւ հյուսիսարեւելյան /Մարտակերտ/ ուղղություններով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շուրջ 90 անգամ տեղ գտած խախտումների ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1900 կրակոց, որից 56-ը`«CBD» եւ «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից: Բացի հրաձգային զինատեսակներից Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ 60 մմ-ոց ականանետ /3 արկ/:

Հավատարիմ մնալով ընտրած մարտավարությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին պատասխանելուց եւ հակազդիչ քայլերի  դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Առաջնագծի ամբողջ երկայնքով Արցախի զինված ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *