Եգիպտոսում հայկական համայնքի մասին ֆիլմ են նկարահանել

default-58Ռեժիսոր Վահեդ Սոբխին «Մենք, Եգիպտոսի հայերս» անվանումով վավերագրական ֆիլմ է նկարահանել Եգիպտոսի հայկական համայնքի մասին։

Ֆիլմում համայնքի երկարատեւ պատմությունը ներկայացված է նրա ներկայացուցիչների մասին պատմությունների միջոցով, հայտնում է Ahram Online–ը։ Ֆիլմը նկարահանվել է Էվա Դադրիյանի սցենարով ու ցուցադրվել է Կահիրեի Միջազգային կինոփառատոնում։

Ռեժիսորի խոսքով նկարահանումների ընթացքում ինքը շատ փաստեր է իմացել Եգիպտոսի հայերի, Եգիպտոսի պատմության ու հասարակության մեջ նրանց մեծ ավանդի մասին։ Նա նաեւ նշել է, որ աշխատանքների ընթացքում սցենարի հեղինակը կապվել է գիտնականների հետ Վաշինգթոնում, Լոնդոնում ու Երեւանում։

«Ավագ սերնդի ներկայացուցիչները շատ իրադարձություների ականատես են դարձել, նրանք վառ զուգահեռներ են իրականացրել իրենց կյանքի ու Հայոց ցեղասպանությունից փրկվելու համար Եգիպտոս փախած իրենց ծնողների ու նախնիների կյանքի միջեւ»,- պատմել է ռեժիսորը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *