Մեքսիկայում շուրջ 2 տոննա կոկաին են առգրավել

defaultՄեքսիկական Օահակա նահանգի ափերին՝ Խաղաղ օվկիանոսի ջրերում շուրջ 2 տոննա կոկաին են առգրավել: Այս մասին հաղորդել է երկրի ռազմածովային նավատորմի նախարարությունը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ թմրանյութի բեռները հայտնաբերել են երկու ոչ մեծ նավերում: Դրանցից մեկի անձնակազմը զինվորականների հայտնվելուն պես փախուստի է դիմել, իսկ երկրորդ մոտորանավում 5 մարդ է ձերբակալվել:

 Կենտրոնական Ամերիկայի երկրների եւ Մեքսիկայի տարածքը, որտեղ կոկա չի աճում, մեքսիկացի նարկոկարտելներն օգտագործում են կոկաինը Հարավային Ամերիկայից ԱՄՆ տեղափոխելու համար՝ ինչպես ցամաքային, այնպես էլ օդային եւ ջրային ուղիով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *