2014-ից մինչեւ 2015 թվականը սինթետիկ ափիոնիդներից, այդ թվում՝ ֆենտանիլից մահացության ցուցանիշները 72.2%-ով մեծացել են, հայտնում է ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը: Նոր հաշվետվությամբ հաստատվել է գերչափաքանակների օգտագործման կտրուկ ավելացումն ու դրա հետեւանքով մահացությունը:
Ֆենտանիլը հերոինից 50 անգամ հզոր է: Հենց այս պատրաստուկն է այս տարվա ապրիլին «սպանել» փոփ աստղ Փրինսին: Ամերիկացիների կյանքը խլող մյուս պատրաստուկը ֆենտանիլի տարատեսակ տրանկվիլիզատոր կարֆենտանիլն է, որը մորֆինից 10 հազար անգամ ուժեղ է:
Այս ափիոնիդներից մահվան դեպքերի քանակը աճում է 15 տարեկանից մեծ էթնիկ, տարիքային եւ գենդերային բոլոր խմբերում: Աճը գրանցվել է 30 նահանգներում եւ Կոլումբիայի շրջանում: