Բոլորիս համար պարզ է, որ 2007, 2012-ին հանրությունը ձայնը տվել է Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ ծրագրին. Նաիրա Զոհրաբյան.Newsbook.am

timthumb-25ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կողմ է ԱԺ կանոնակարգում փոփոխություններ անելու օրինագծին: Նա նախագծի շուրջ իր ելույթում հայտարարեց, թե 2017-ի խորհրադարանը որակական այլ հատկանիշներ է ունենալու: Նա հույս ունի, որ հաջորդ խորհրդարանում կաշխատեն պրոֆեսիոնալները: «Իսկ ժամավաճառների համար ուղղակի տառապանք է լինելու 17-ի նիստերը, դիսկոնֆորտը մեծ է լինելու: Այսինքն՝ նրանք, ովքեր տարբեր ատրիբուտներից բացի այս ատրիբուտն էլ ունեն, այս անգամ երկար են մտածելու՝ այդ ատրիբուտն իրենց պե՞տք է, թե՝ չէ, թե լրացուցիչ գլխացավանք է դառնալու իրենց համար: Կարևոր է՝ այս օրենքը հնարավորինս տա առավելագույն արդյունք»,- ասաց Զոհրաբյանը: Պատգամավորի խոսքով, երբ հաձնաժողովը գլխադասային է, և կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս պատգամավորների նախաձեռնությանն, ապա դա առաջարկվում է ներկայացնել ԱԺ-ում 3 րոպե: Զոհրաբյանը կարծում է, որ պետք է 3 րոպե ժամանակահատվածն էլ հանել: «Հնարավոր չի լինի ներկայացնել նախագծի փիլիսոփայությունն ու բովանդակությունը: Գալչկայի համար է, այսինքն՝ ձեզ էլ հնարավորություն տալ խոսելու սերիայից է: Ո՞նց է լինում, երբ Կառավարությունը «ok» է տալիս, գլխադասային հանձնաժողովն անմիջապես դրական եզրակացություն է տալիս, իսկ եթե չէ, ուրեմն՝ գլխադասայինն էլ չէ: Առաջարկել ենք 10-15 րոպե տալ ներկայացնելու բացասական եզրակացություն ստացած նախագիծը, որպեսզի խորհրդարանը որոշի՝ այո, թե ոչ»,- շարունակեց Զոհրաբյանը:  Վերջինս օրինագծի մեջ իր համար կարևոր խնդիր է առանձնացրել, այն է, երբ պատգամավորը, չկիսելով խմբակցության տեսակետը, պետք է վայր դնի մանդատը: «Իհարկե, այս խնդիրը կանոնակարգով չի լուծվելու, բայց միանշանակ համաձայն եմ, որ ժողովուրդն ընտրում է այդ ցուցակում լավագույն դեպքում լիդերին, ով ցուցակը ղեկավարող անձն է լինելու: ԲՀԿ-ի օրինակը բերեմ՝ բոլորիս համար պարզ է, որ 2007, 2012-ին հանրությունը ձայնը տվել է Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ ծրագրին: Եթե մեկը կարող է ասել, որ տվել են հատուկ իրենց համար, որ իրենք եղել են ցուցակում, ես նման գնահատականն ազնիվ չեմ համարի»,- ասաց նա և նշեց, թե համաձայն է՝ պատգամավորն ազատ է քվեարկել ոնց ուզում է, բայց կա խմբակցություն, որտեղ կարող են տեսակետը ներկայացնել, կռվել, քննարկել: «Բայց երբ որոշում է կայացվում, բոլորը պարտավոր են հարգել որոշումը, ամենուր այդպես է, բոլոր ժողովրդական խորհրադարաններում, պատգամավորն անկախ խմբակցության ներսում ինչ առճակատումներ ունի, բոլորը պետք է ընդունեն մեծամասնության որոշումը»,- ասաց եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *