«Նաիրիտ» գործարանի շուրջ 261 աշխատակից այսօր կստանա մեկ ամսվա աշխատավարձը

default«Նաիրիտ» գործարանի շուրջ 261 ներկա աշխատակից այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կստանա աշխատավարձ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից Հրաչ Թադեւոսյանը: Նա նշեց, որ գործարանի կառավարիչ Կարեն Ասատրյանը խոստացել է աշխատակիցներին այսօր մինչեւ ժամը 19:00-ն փոխանցել դեկտեմբեր ամսվա աշխատավարձը:

«Մեզ մնում է 4 ամսվա աշխատավարձ, այստեղ սնանկության մասին օրենքն է գործելու՝ գործարանից գույքը կվաճառեն, մեզ գումար կտան»,-ասաց նա:

 Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նաիրիտ» գործարանի շուրջ 261 աշխատակից, որոնք իրենց 5 ամսվա աշխատավարձը չեն ստացել, որպես բողոքի նշան փակել են Երեւանի Բագրատունյանց փողոցը, կառավարության եւ նախագահականի դիմաց ակցիաներ իրականացրել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *