Պարզաբանում, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը դեսպանատան հաշվառման տակ գտնվող ավտոմեքենա վարում

timthumb-7Արձագանքելով մամուլում և համացանցում վերջին օրերին շրջանառվող հրապարակմանը՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ Գագիկ Ծառուկյանի ծառայություններն՝ ուղղված Հայաստանի և Բելառուսի միջև քաղաքական, տնտեսական և գործարար կապերի ընդլայնմանն ու զարգացմանը, այդ երկրի պետական և մասնավոր շրջանակների հետ խորը կապերը վստահության և հարգանքի միջավայր են ստեղծել մեր երկրում Բելառուսի դեսպանատան և Գագիկ Ծառուկյանի միջև։

Հարաբերությունների հենց այս բարձր մակարդակը թույլ է տվել փոխադարձ համաձայնությամբ, օրենքի սահմաններում՝ դեսպանատան հաշվառման տակ գտնվող ավտոմեքենան տրամադրել Գագիկ Ծառուկյանին՝ շահագործման համար։

Ներողություն ենք հայցում ՀՀ-ում Բելառուսի դեսպանատնից՝ անձամբ դեսպան Իգոր Նազարուկից, հույս ունենալով, որ մամուլի վերջին օրերի հրապարակումները և կեղծ մեղադրանքներն, ուղղված դեսպանատանը, որևէ դեպքում չեն ազդի Հայաստանի և Բելառուսի բարձր մակարդակի հարաբերությունների վրա։

Գագիկ Ծառուկյանի մամուլի և հասարակայնության հետ կապերի գրասենյակ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *