ԼՂՀ ԱԺ նախագահը Փարիզում քննարկել է Արցախին աջակցելուն ուղղված ծրագրերը

default-53Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեկտեմբերի 14-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է «Սատար Ղարաբաղին» միության ղեկավար Մարալ Ասադուրյանի հետ: Քննարկվել են միության կողմից Արցախին աջակցելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ստեփանակերտում գործող «Պոլ Էլյուար» ֆրանսախոսության կենտրոնի հետագա անելիքներին եւ նախագծերին:

Արցախի խորհրդարանի նախագահը կարեւորել է Ֆրանսիայում Ղարաբաղի Մշտական ներկայացուցչությանն աջակցելու՝ «Սատար Ղարաբաղին» միության եւ նրա ղեկավար կազմի պատրաստակամությունը եւ հույս հայտնել, որ առաջիկայում այդ համագործակցությունն ավելի գործնական արդյունքներ կգրանցի՝ ամրապնդելով հայ-ֆրանսիական բարեկամությունը:

Օրվա երկրորդ կեսին Ֆրանսիայի Ազգային ժողովում Աշոտ Ղուլյանին ընդունել են «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, փոխնախագահ Ռենե Ռուքեն եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի քարտուղար Ժան-Պիեռ Դելանուան:

Հանդիպմանը քննարկվել են «Ֆրանսիա-Ղարաբաղ» եւ «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակների համագործակցության ծրագրերը եւ գալիք տարում  դրանց իրագործման հեռանկարները: Զրուցակիցները անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի առանձնահատկություններին եւ սպասվող զարգացումներին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *