«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն օրեր առաջ 550 հատ շնորհավորական բացիկներ է պատվիրել «Հայրապետ հրատարակչություն» ընկերությունից: Բացիկներից յուրաքանչյուրի արժեքը 1800 դրամ է, իսկ կառավարությունը վճարելու է ընդհանուր 990 հազար դրամ:
Կառավարությունը բացիկներն ամենայն հավանականությամբ ձեռք է բերում ՀՀ պաշտոնյաներին՝ նախարարներին, պատգամավորներին եւ այլոց ամանորյա շնորհավորանքներ հղելու համար: Ի դեպ, այս օրերին ՀՀ բոլոր գերատեսչությունները՝ նախարարությունները, Ազգային ժողովը եւ այլ կառույցներ նույնպես նմանատիպ ծախսեր են անում՝ իրենց սուղ բյուջեից հարյուր հազարավոր դրամների բացիկներ ձեռք բերում եւ իրենց գործընկերների կամ տարբեր պաշտոնյաների Նոր տարին շնորհավորում:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում