Սաակաշվիլին Պորոշենկոյին համեմատել է Թուրքմենբաշիի հետ

Georgian President Mikheil Saakashvili gestures during a press conference in Tbilisi on January 17, 2013. AFP PHOTO / VANO SHLAMOV (Photo credit should read VANO SHLAMOV/AFP/Getty Images)

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին համեմատել է Թուրքմենստանի նախկին նախագահ Սապարմուրատ Նիյազովի հետ, ում մեծարում էին Թուրքմենբաշի, այսինքն` «թուրքմենների հայր» տիտղոսով: Ինչպես հայտնում է Вести-ն, այդպես վերջինս մեկնաբանել է ուկրաինական լրատվական դաշտում առկա գրաքննությունը: Պարբերականի հետ զրույցում վերջինս, մասնավորապես, դժգոհություն է հայտնել, որ վերջին ժամանակներս իրեն այլեւս չեն հրավիրում հարցազրույցների: «Այդպես Թուրքմենստանում էր Թուրքմենբաշիի ժամանակներում, որտեղ վերջինս փորձում էր զուգահեռ կամ այլընտրանքային իրականություն ստեղծել: Եթե մարդը էկրանին չի երեւում, նա չկա»,- մասնավորապես ասել է Սաակաշվիլին` ուշագրավ եւ տարօրինակ համարելով այն փաստը, որ ուկրաինական հեռուստաընկերությունները մեկ օրում բոլորը միասին հետաքրքրությունը կորցրեցին իր հանդեպ: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *