«Ցռան Վերգոների» իշխանություն

վերգո

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը հարազատ գյուղում՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտում համայնքապետի թեկնածու է: «Միայնակ գայլն» առանց այն էլ միայնակ է մնացել իր այս որոշման մեջ: Նրան չեն սատարում անգամ իր համակիրները, ովքեր սկզբունքորեն մերժում են ընտրությունների ինստիտուտը:

Եթե ես լինեի իշխանությունների փոխարեն՝ իրավական ձևականությունները կդեի մի կողմ և նախընտրական փուլում ազատ կարձակեի Խանդոյանին: Եթե իշխանություններն իրապես ուժեղ և ինքնավստահ լինեին՝ կգնային այդ քայլին:

Մեկ գյուղում նորմալ ընտրություններ կանցկացնեին, կփորձեին իրենց թեկնածուով հաղթել «Միայնակ գայլն», մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը ցույց տալով, թե որքան ոչ պոպուլյար են «Սասնա Ծռեր»-ի գաղափարները: Սակայն մեր իշխանությունները չունեն հասարակական վստահության նվազագույն ռեսուրս և, ըստ ամենայնի, փոքրիկ ու քարտեզի վրա չերևացող գյուղում անգամ որոշել են դիմել տոտալ ընտրակեղծիքների: Թերևս դա է պատճառը, որ Խանդոյանին թույլ չեն տալիս տեսակցել նույնիսկ իր վստահված անձանց հետ:

Այսինքն՝ խոչընդոտում են գոնե անուղակի քարոզարշավ իրականացնելու նրա իրավունքը: Նման անհավասար իրավիճակում «Միայնակ գայլն» արդեն իսկ քաղաքական և բարոյական հաղթանակ է տարել անկախ ընտրությունների արդյունքներից:

Նա կարողացել է «Սասնա Ծռերի» կերպարին հակադրել իշխանության «Ցռան վերգոյի» կերպարը:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *