Այս տարի ընտանեկան բռնության հետեւանքով սպանության 10 դեպք է գրանցվել. Զարուհի Հովհաննիսյան

default-45Այս տարի, ընտանեկան բռնության հետեւանքով, ցավոք, սպանության 10 դեպք ունեցանք: «Կանանց իրավունքների պաշտպանությունը եւ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով քննարկման ժամանակ նշել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այդ դեպքերից յուրաքանչյուրն ուսումնասիրության առարկա են, թե ինչու են դրանք տեղի ունենում, որն է այդտեղ պետության եւ պատկան մարմինների մեղքը:

 Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ 2016 թվականին ընտանեկան բռնության վերաբերյալ ստացված զանգերն անցնում են 5 հազարից:

Հաջորդ խնդիրն, ըստ նրա, այն է, որ ծնողական իրավունքի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումները չեն կատարվում, մասնավորապես, ԴԱՀԿ-ն չի կատարում դատարանի որոշումները, դրան ձգձգվում են 2-3 տարի. «Մեր կոալիցիային այս տարի հաջողվեց տեղաշարժ գրանցել, եւ երկու մայր կկարողանա Նոր տարին դիմավորել իր երեխայի հետ, երեխաները վերադարձվեցին մայրերին: Սա դրական արդյունք է, բայց պետք է նաեւ հասկանալ, թե որ կառույցների գործունեության կամ կամայական որոշումների պատճառով են նման դեպքեր տեղի ունենում, ինչպես է պատահում, որ դատարանի որոշումները չեն կատարվում»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *