Արքայական ընտանիքը տեղափոխվում է Լոնդոն

timthumb-13Հաջորդ տարին փոփոխություններով լի կլինի արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ընտանիքի համար: Ինչպես հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները, զույգը նախատեսում է հեռանալ Ամներր Հոլլ նստավայրից, որտեղ նրանք ապրում էին վերջին երկու տարիների ընթացքում, և տեղափոխվել Քենսինգթոնյան պալատ: Այս մասին գրում է Starslife.ru-ն:

The Telegraph-ը հաղորդում է, որ այդ քայլը կապված է այն փաստի հետ, որ Էլիզաբեթ 2-րդ թագուհին աստիճանաբար դադարեցնում է միապետական ​​պարտականությունները` փոխանցելով դրանք իր թոռին:

«Ուիլյամը կշարունակի աշխատել որպես շտապօգնության օդաչու, բայց նա պետք է ավելի շատ թագավորական գործերով զբաղվի, ինչպես անում է նրա կինը», — ասել է արքայական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Հիշեցնենք, որ Ամներ Հոլլը թագուհին նվիրել էր Ուիլյամին ու նրա կնոջը` որպես ընծա թագաժառանգ արքայազն Ջորջի ծննդյան հետ կապված:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *