Քանի մարդ է Հայաստանից մեկնել և ժամանել օդանավով (հունվար-նոյեմբեր)

migrationՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով՝ 2016 թվականի հունվար-նոյեմբերին օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է 968626 մարդ։ Այդ թվում՝ 963309-ը մեկնել են «Զվարթնոց»  օդանավակայանից, 5317-ը՝ «Շիրակ» օդանավակայանից։

Նույն ժամանակահատվածում օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 957787 մարդ։  Այդ թվում 953219-ը ժամանել են «Զվարթնոց»  օդանավակայան, 4574-ը՝ «Շիրակ» օդանավակայան։

Այսպիսով, տարվա առաջին 11 ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին) կազմել է 10839 մարդ։

Հունվար-հոկտեմբերին բացասական սալտոն ավելի մեծ էր՝ -23813 մարդ (889714 մեկնում, 865901 ժամանում)։  Այսինքն, միայն նոյեմբեր ամսին օդային ճանապարհով Հայաստան ժամանողների թիվը մոտ 13 հազարով գերազանցել է ժամանողների թվին (մեկնել է 78912 մարդ, ժամանել է 91886 մարդ)։

Սա, ամենայն հավանակությամբ, պայմանավորված է սեզոնայնությամբ։ Նոյեմբերին և հատկապես դեկտեմբերին արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիները ժամանակավորապես վերադառնում են Հայաստան՝ Ամանորը այստեղ անցկացնելու համար։

Միգրացիոն հոսքերի վերաբերյալ առավել ամբողջական պատկեր տրամադրում է ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը, որը բացի օդայինից՝ ներկայացնում է նաև ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհով սահմանահատումների վիճակագրությունը։ ՄՊԾ տվյալները, սակայն, համեմատաբար հին են և վերաբերում են 2016 թվականի հունվար-սեպտեմբերին։ Ըստ այդ տվյալների՝ 2016 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին) կազմել է -86,7 հազար մարդ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *