Արթուր Ալեքսանյանն օլիմպիական չեմպիոն է

արթ

Արթուր Ալեքսանյանը նոր պատմություն կերտեց հայկական ըմբշամարտում: Աշխարհի կրկնակի չեմպիոնը նվաճեց օլիմպիական ոսկե մեդալ: Վերջին 20 տարիների ընթացքում սա մեր առաջին օլիմպիական մեդալն է:

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98կգ քաշայինների պայքարում Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի համար դիմակայությունում ուժերը չափեց Կուբան ներկայացնող Յասմանի Դանիել Կաբերա Լուգոյի հետ:

Մեր մարզիկը հաղթեց 3:0 հաշվով և հռչակվեց օլիմպիական չեմպիոն:

Ավելի վաղ 1/8 եզրափակչում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել է իտալացի Դաիգորո Տիմոնչինիին, քառորդ եզրափակչում 8:0 հաշվով առավելության էր հասել Ռումինիան ներկայացնող մարզիկի նկատմամբ: Կիսաեզրափակչում մեր մարզիկը հաղթել էր Թուրքիան ներկայացնող Իլդեմ Կեքին՝ 9:0 հաշվով:

Շնորհավորում ենք Արթուրին և երկրպագուներին` փառահեղ նվաճման համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *