Windows 10–ում «մահվան կանաչ էկրան» է հայտնվել

default-8Windows 10 փորձնական տարբերակի (build 14997) օգտատերերը, սովորական կապույտի փոխարեն, բախվել են կանաչ գույնի «մահվան էկրանի», հայտնում է The Verge–ը։

Հաղորդվում է, որ «մահվան կապույտ էկրանը» գույնը կանաչի կփոխի միայն Windows Insider օգտագործողների համար, որոնք համակարգի փորձնական տարբերակների հասանելիություն ունեն։ Փոփոխություններն իրականացվել են, որպեսզի ծրագրավորողներն ավելի հեշտ կողմնորոշվեն, թե օպերացիոն համակարգի որ տարբերակի հետ է խնդիրը։ Թե ինչու է Microsoft–ն ընտրել կանաչ գույնը, գաղտնիք է մնում։

 «Մահվան կապույտ էկրանը» Microsoft Windows օպերացիոն համակարգերում համակարգի կրիտիկական սխալի հաղորդագրություն է։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *