Այս տարին մեզ համար իսկապես պատմական էր. Գագիկ Ծառուկյան

timthumb-202016թ. Հայաստանի տասը լավագույն մարզիկների պարգեւատրության արարողության ժամանակ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ամփոփել է տարին:

«Այս տարին մեզ համար իսկապես պատմական էր, բոլոր խոշոր մրցաշարերից մենք վերադարձանք մեդալներով ՝ 47 ոսկե, 57 արծաթ եւ 62 բրոնզե մեդալներ, եւ, իհարկե, 4 օլիմպիական մեդալ՝ ոսկիներ եւ արծաթներ: 20 տարի մենք օլիմպիական ոսկե մեդալ չէինք կարողանում նվաճել: Այս տարվա մեր հաջողությունը հույս է տալիս, որ մենք այսուհետ շարունակելու ենք Հայաստան բերել օլիմպիական ոսկե մեդալներ: Բոլորս էլ գիտակցում ենք, որ եթե խոչընդոտներ չունենայինք, մենք ոչ թե 4 օլիմպիական մեդալով, այլ իսկապես ոսկե մեդալներով կվերադառնայինք Ռիոյից:

 Այս Օլիմպիական խաղերից մեդալներով կարող էին վերադառնալ Անդրանիկ Կարապետյանը, Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տիգրան Մարտիրոսյանը, ովքեր ինչ-ինչ պատճառներով չկարողացան մասնակցել Օլիմպիական խաղերին, բայց նրանք մեր չեմպիոններն են՝ Հռիփսիմեն Եվորպայի չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը Եվրոպայի փոխչեմպիոն: Իրական օլիմպիական չեմպիոնությանն էր հավակնում Արսեն Ջուլֆալակյանը, մեր օլիմպիական փոխչեմպիոնը, բայց էլի անհաջողություն ստացվեց, կամ Հարություն Մերդինյանը, ում մրցելույթին անձամբ հետեւեցինք հանրապետության նախագահի հետ, իսկ նա ուրախությունից սխալ թույլ տվեց:

Մենք իհարկե ունենք շատ մարզաձեւեր, որոնք դեռեւս զարգանալու կարիք ունեն եւ պետք է միասնական աշխատանքի արդյունքում հասնենք բարձր արդյունքներին՝ մարզիկների, մարզիչների, նաեւ մեր աջակցությամբ հայկական սպորտի պատիվը բարձր պահենք ամբողջ աշխարհում, ինչպես դա արեցին մեր օլիմպիական չեմպիոններն ու փոխչեմպիոնները: Թող 2017 թվականը նոր հաղթանակների տարի լինի»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Մարզիկներն արժանացել են խոշոր դրամական պարգեւների եւ Hundai Accent ավտոմեքենաների:

2016թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկները

1. Արթուր Ալեքսանյան. օլիմպիական չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

2. Միհրան Հարությունյան. օլիմպիական փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

3. Սիմոն Մարտիրոսյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ)

4. Գոռ Մինասյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ)

5. Նազիկ Ավդալյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

6. Հարություն Մերդինյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

7. Անդրանիկ Կարապետյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

8. Հռիփսիմե Խուրշուդյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

9. Վարշամ Բորանյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

10. Արթուր Դավթյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

Աղբյուրը՝ NEWS.am Sport

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *