Հայաստանում 2017-ին աշխատանքային գրքույկները կթվայնացվեն

805127Հայաստանում 2017 թվականի ընթացքում աշխատանքային գրքույկները կթվայնացվեն: Այդ մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «2017թ. աշխատանքային գրքույկների վարումը դուրս է գալիս: Նախատեսված է կատարել աշխատանքային գրքույկների թվայնացում և ստաժի մասին հնարավոր տեղեկատվության հավաքագրում»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ աշխատանքային փորձի մասին կեղծ նշումները բացահայտելու ուղղությամբ ևս տարվելու են աշխատանքներ:

Նախարարի խոսքով՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ խնդիրները վերաբերում են մինչև 2004 թվականի ժամանակահատվածին: «Սա այն ժամանակահատվածն է, երբ չի եղել անձնավորված հաշվառման համակարգ, անհատական տվյալներ, որը թույլ կտար համադրել, թե արդյոք քաղաքացին, որը ներկայացրել է փաստաթղթեր ստաժի վերաբերյալ, իսկապես այդ աշխատանքը կատարե՞լ է և ստացել է աշխատավարձ»,-ընդգծեց Ասատրյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *