Ford-ը փոխհատուցում է վճարելու մեքսիկական նահանգին այնտեղ իր գործարանը կառուցելուց հրաժարվելու համար

defaultFord  ընկերությունը մեքսիկական Սան Լուիս Պոտոսի նահանգի իշխանություններին կփոխհատուցի նրանց բոլոր ծախսերը գործարանի նախագծի համար, որի շինարարությունից ամերիկյան ավտոարտադրողը հրաժարվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նահանգի կառավարությունը։

Նոր ձեռնարկություն ստեղծելու համար Ford-ի ներդրումները պետք է 1․6 մլրդ դոլար կազմեին։ Մեքսիկայի էկոնոմիկայի նախարարությունն ափսոսանք է հայտնել ընկերության որոշման կապակցությամբ։

 Նահանգի կառավարությունն ու Ford Motor Сompany ընկերությունը գործելու են շրջանակային համաձայնագրի պայմաններին համապատասխան,կիրառելով դրանում համաձայնեցված նորմերը՝ պայմանագրի վաղաժամկետ ավարտի դեպքում։ Ըստ այդ նորմերի՝    ընկերությունը պետք է լրիվ փոխհատուցի նահանգի կառավարության կողմից այդ նախագծի համար արված  ծախսերը։ Դեռ հայտնի չէ, թե ինչ գումարի մասին է խոսքը։

Ford  ընկերությունը հայտնել է, որ հրաժարվում է Մեքսիկայում ձեռնարկության շինարարությունից, երբ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է սակագներ սահմանել General Motors ընկերության այն մոդելների համար, որոնք այդ լատինաամերիկյան երկրում են արտադրվում ու հետո ներմուծվում Միացյալ Նահանգներ։ Ընդ որում Ford Focus մոդելների նոր սերունդը թողարկվում է Մեքսիկայի Սոնորա նահանգում արդեն գործող գործարանում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *