Բարում ծեծկռտուք սարքելու համար կալանավորել են Ջոն Քենեդիի զարմիկին

default-73Ամերիկյան հռչակավոր Քենեդի կլանի երիտասարդ ներկայացուցիչը կալանավորվել է Ասպեն հանգստավայրային քաղաքի բարերից մեկում ծեծկռտուք սարքելու համար, հայտնում է Fox News–ը։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ջոն Քոնոր Քենեդին ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ եւ Ջոն Քենեդիի զարմիկ Ռոբերտ Քենեդիի թոռն է։

 Ոստիկանությունից հայտնել են, որ երիտասարդը ծեծկռտուք էր սարքել մեկ այլ տղամարդու հետ բարի դիմացի փողոցում։ Նրանց բաժանելու փորձի ժամանակ Քենեդի կրտսերը դիմադրել էր ոստիկաններին, որից հետո նրանք երկուսն էլ ընկել էին ձնակույտի մեջ։

Քենեդի կրտսերին մեղադրանք է ներկայացվել խուլիգանության համար։ Դատարան վճիռը կկայացվի փետրվարի 22-ին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *